Սուրբ զատիկին նվիրված միջոցառում

Սուրբ Զատկի նախօրեին <<Երազ>> բնակելի թաղամասն ամբողջությամբ ողողվել էր գույների, լույսերի ու մանուկների զվարթ եռուզեռով:
Ապրիլի 19-ին ժամը 15:00-ին <<Երազ Սպասարկում>> ՍՊԸ-ն կազմակերպության դիզայներների հետ միասին մանուկների համար բակում կազմակերպեց Սուրբ Զատկին նվիրված միջոցառում:
Բակում տեղադրվել էին սեղաններ՝ լի եփված ձվերով և դրանք ներկելու պարագաներով: Հատուկ շնորհակալություն մեր բնակիչ Մարիամ Մելքոնյանին՝ <<Մարի>> հրատարակչության հիմնադրին, ով հաճելի անակնկալով ուրախացրեց մանուկներին՝ նրանց նվիրելով մանկական ամսագրեր:

Բնակելի թաղամաս
Բիզնես պարկ
Պահեստներ