<<Միկմետալ>> ՓԲԸ-ն 2003 թ-ից ՀՀ-ում ամրանների և ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող միակ կազմակերպությունն է, որը համագործակցում է Հայաստանում լայն գործունեություն ծավալած խոշորագույն շինարարական կազմակերպությունների հետ: Հետևելով Երևանի արագ զարգացող ճարտարապետական նորաոճ դիմանկարի ամբողջականացմանը` <<Միկմետալ>>ՓԲԸ-ն ևս իր ներդրումն ունեցավ այդ գործում և որոշեց հիմնել <<Երազ>>բնակելի թաղամասը:

tax

Թաղամասի ինքնատիպությունն ընդգծելու, գեղեցիկն ու հարմարավետը զուգակցելու նպատակով ընտրվեց տեղանք, որը մոտ է քաղաքի կենտրոնին, սակայն հեռու քաղաքային աղմուկից ու հոգնեցնող անցուդարձից:

Իրականացվեց անզուգական և ուրույն ոճ ունեցող բնակելի թաղամասի նախագիծը: Թաղամասի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվեց 2008 թվականի սեպտեմբերին, որը հանձն առավ <<Միկշին>> ՍՊԸ-ն:
Հաշվի առնելով կատարվող աշխատանքների լրջությունը և շուկայի պահանջները` <<Միկշին>> ՍՊԸ-ն ճարտարապետական և շինարարական մտահաղացումների, հզոր տեխնիկայի և մեծաքանակ աշխատուժի շնորհիվ յուրօրինակ լուծումներով և ճիշտ ժամանակին ավարտին հասցրեց առաջին բնակելի համալիրի կառուցումը:

Վարկային հաշվիչ

հավասարաչափ նվազող
Բնակելի թաղամաս
Բիզնես պարկ
Պահեստներ

Կապը մեզ հետ

(+374)10 287 630

(+374)93 545 545

(+374)98 545 545

E-mail: info@eraz.am

Ադոնց 8